MakaryanNews-ի տեղեկություններով` ՊԵԿ օպերլիազորները երեկ մտել էին նաև իշխանամերձ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող 88 սուպերմարկետների ցանց ու լայնամաշտաբ ստուգումներ իրականացրել: Ասացին` վաղ առավոտից այնտեղ են եղել, ստուգել են գրեթե ամենինչ և գիշերը ուշ ժամի նոր դուրս են եկել: Թե ինչ են փնտրել, որն է եղել 88 սուպերմարկետ մտնելու առիթը` կպարզենք ավելի ուշ:
ՊԵԿ լրատվականից հաստատեցին մեր տեղեկությունը, որ ՊԵԿ-ը երեկ մտել է 88 սուպերմարտների ցանց. «Տվյալ կազմակերպությունում իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարված վերլուծությունների և ստացված օպերատիվ տեղեկությունների հիմքով»:
