Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 13:57-ին, հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը։

Ըստ Երկրի գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 19 կմ արևմուտք և Մամիշլարի գյուղից 4 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժի մագնիտուդը կազմել է 3,8։

Կիսվել սոց․ ցանցերում