Թրամփի և Զելենսկու հանդիպումը կկայանա նախատեսվածից ավելի շուտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև Ֆլորիդայում նախատեսված հանդիպման ժամը տեղափոխվել է:

Այս մասին նշված է Սպիտակ տան կողմից հրապարակված ամերիկացի առաջնորդի ժամանակացույցում։

Ըստ թարմացված ժամանակացույցի՝ հանդիպումը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 13:00-ին (ՀՀ ժամանակով ժամը 23:00-ին) Պալմ Բիչում՝ Թրամփի Մար-ա-Լագոյի անձնական նստավայրի մոտ։ Միջոցառման մասին այլ մանրամասներ չեն տրամադրվել։

Դեկտեմբերի 26-ին հրապարակված ԱՄՆ նախագահի ժամանակացույցում նշված էր, որ հանդիպումը կսկսվի երկու ժամ անց՝ տեղական ժամանակով ժամը 15:00-ին (01:00-ին)։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման ժամանակ մտադիր է բարձրացնել տարածքային հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից և Զապորոժյեի ատոմակայանի օգտագործումը։ Ինչպես նա պնդել է, Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ընդհանուր 20 կետանոց ծրագիրը համաձայնեցված է Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև «90%-ով»։

Կիսվել սոց․ ցանցերում