Սաստիկ բուք է․ կան անանցանելի ավտոճանապարհներ․ մանրամասներ

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Քաջարան-Մեղրի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

 

Տիգրանաշեն-Զանգակատուն և Ելփին-Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվել սոց․ ցանցերում