Պաշտոնական հերքում

Լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկություն, որտեղ փորձ է արվում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի անունը կապել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում տեղի ունեցած միջադեպի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների հետ։
Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշված հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունները կապված «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանի անվան հետ չեն համապատասխանում իրականությանը և հիմնված չեն որևէ փաստական կամ իրավական տվյալների վրա։
Կարեն Մնացականյանը չի ունեցել և չունի որևէ մասնակցություն կամ առնչություն նշված դեպքի, դրա ընթացքում կատարված գործողությունների կամ ենթադրյալ խախտումների հետ։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը մշտապես գործում է օրենքի շրջանակներում, համագործակցում է վերահսկող և իրավասու մարմինների հետ և կարևորում է հանրային վստահությունն ու տեղեկատվության ճշգրտությունը։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին և տեղեկատվություն տարածող անձանց զերծ մնալ չստուգված և անհատների հեղինակությանը զրպարտող տեղեկությունների տարածումից։
Կիսվել սոց․ ցանցերում