Հունվարի 5-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հասմիկ Վ․-ի վարած Mitsubishi մակնիշի, Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Թաթուլ Մ․-ի վարած «Մերսեդես» մակնիշի և 42-ամյա Գրիշա Հ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ որոշ ժամանակ անց նույն վայրում մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա հայտնվել է ձնակույտերի մեջ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
