Սիրիական Հալեպ քաղաքում իրավիճակը սրվել է։ Հրետակոծվում են Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիյա թաղամասերը, որտեղ հիմնականում քրդեր են ապրում։
Բախումները տեղի են ունենում Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային կառավարության զորքերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդականջոկատների միջև։
Մերձավորարևելյան հարցերով մասնագիտացած Telegram ալիքների տվյալներով՝ բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։
Սիրիայի իշխանությունները Հալեպ են ուղարկել ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր և հրետանի։ Կառավարական ուժերը ներկայումս փորձում են գրոհել Շեյխ Մաքսուդ թաղամասը։
Հալեպի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը, փակ են բոլոր պետական և կրթական հաստատությունները, արգելված է քաղաքում ցանկացած հավաք։
