Երկու օր առաջ `Իրանում սկսված զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին , Նորին Մեծություն արքայազն Ռեզա Փահլավին Ինստագրամում տեսանյութ հրապարակեց՝ կոչ անելով Իրանի ժողովրդին այսօր և վաղը (հինգշաբթի և ուրբաթ) ժամը 20:00-ին բողոքի ցույցեր անցկացնել և կարգախոսներ վանկարկել Իսլամական Հանրապետության իշխանությունների դեմ։
Տեսանյութը միայն Ինստագրամում հավաքել է 88 միլիոն դիտում, ինչը պատմական ռեկորդ է մոտ 90 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար։
Այսօր, ճիշտ նշանակված օրը և ժամին, միլիոնավոր իրանցիներ ամբողջ երկրում՝ Թեհրանից մինչև Բելուջիստան, Սպահանից մինչև Իրանական Ադրբեջան, Շիրազից մինչև Իրանական Քուրդիստան, դուրս եկան փողոցներ և սկսեցին կարգախոսներ վանկարկել արքայազն Ռեզա Փահլավիի օգտին, ինչպիսիք են՝ «Կեցցե՛ շահը» և «Սա վերջին մարտն է, Փահլավին կվերադառնա»։
Իսլամական Հանրապետության ռեժիմը և նրա անվտանգության ապարատը չկարողացան հաղթահարել բողոքի ցույցերի մասշտաբները և ստիպված եղան ամբողջությամբ անջատել ինտերնետը…
Փաստորեն այս երեկոն ցույց տվեց, որ արքայազնը հսկայական աջակցություն է վայելում Իրանում, և կարծես թե ժողովուրդը վստահում է նրան՝ Իսլամական Հանրապետության իշխանություններին տապալելու շարժումը ղեկավարելու համար։
Գլխավոր հարցը.տասներկուերորդ օրը Իրանում տեղի ունեցողը պարզապես բողոքի ակցիաներ են,թե դա հեղափոխության սկիզբ է`որոշակի առաջնորդով, որին ժողովուրդը լսում է Իսլամական Հանրապետության ներկայիս իշխանության դեմ պայքարում։
Սոցիալական ցանցերում իրանցիները սկսել են այս շարժումը անվանել «Շահի և ժողովրդի հեղափոխություն»։
PS.Մենք պետք է հարգենք հարևան Իրանի ժողովրդի ցանկացած որոշում,և դա բացառապես նրանց գործն է և իրավունքը ,և անկախ այս շարժման ելքից ունենանք լավ և գործնական հարաբերություններ Իրանի հետ ցանկացած իշխանության պարագայում։
