Ռուսաստանը առաջատարն է աշխարհում ինտերնետի անջատումների թվով

Ռուսաստանը առաջատարն է աշխարհում ինտերնետի անջատումների թվով

2025 թվականին Ռուսաստանը գլխավորեց ինտերնետի ամենաշատ անջատումներ ունեցող երկրների ցանկը. ցանցը անհասանելի էր ընդհանուր առմամբ 37,166 ժամ, ինչը ազդեց մոտ 146 միլիոն մարդու վրա։

Համեմատության համար,
Պակիստանում անջատվել է ինտերնետը 11,482 ժամ, իսկ
Վենեսուեկայում 5,962 ժամ։ Մասնագետները Ռուսաստանի տնտեսությանը հասցված վնասը գնահատում են տարեկան մոտ 12 միլիարդ դոլար՝ ավելին, քան մյուս բոլոր երկրները միասին վերցրած։

Մասնագետները նշում են, որ ի տարբերություն այլ երկրների, որտեղ ինտերնետի սահմանափակումները պարբերաբար էին, Ռուսաստանում այս գործընթացը դարձել է համակարգային։

Կիսվել սոց․ ցանցերում