ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի հունվարի 12-ին:

Ինչպես հայտնել է Ռիա Նովոստին, նիստ գումարելու առաջարկը ներկայացրել է Ուկրաինան՝ պայմանավորված քաղաքացիական ենթակառուցվածքներին Ռուսաստանի կողմից հարվածներով:

Պաշտոնական Մոսկվան, սակայն, հերքել է, թե Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի զինուժի դեմ մարտերի ընթացքում հարվածում են բնակելի տներին ու սոցիալական ենթակառուցվածքներին:

Կիսվել սոց․ ցանցերում