Քննարկում ենք ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր տարբերակը. Զելե նսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ քննարկում է ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հնարավոր տարբերակը։ Այս մասին նա հայտնել է Bloomberg-ի հետ զրույցում:

Միացյալ Նահանգների հետ պոտենցիալ գործարքը հնարավոր է որպես բարգավաճման ապահովմանն ուղղված միջոցառումների փաթեթի մաս, որը նպատակ ունի խթանել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնումը:

Զելենսկիի խոսքով՝ համապատասխան համաձայնագրերը զրոյական սակագներ են նախատեսել Միացյալ Նահանգների հետ առևտրի համար: Համաձայնագիրը տարածվելու է Ուկրաինայի որոշ արդյունաբերական զարգացած տարածաշրջանների վրա:

«Սա շատ լուրջ առավելություններ կապահովի հարևան երկրների համեմատ, բացի այդ, նման քայլը կարող է ներդրումներ և բիզնես ներգրավել»,- ասել է նա։

Սպասվում է, որ այժմ Ուկրաինայի նախագահն ավելի մանրամասն կքննարկի համաձայնագիրը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ:

Կիսվել սոց․ ցանցերում