Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցրել է Իրանի պաշտոնյաների հետ բոլոր շփումները մինչև հակակառավարական ցուցարարների դեմ ուժի կիրառման դադարեցումը։

«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ գրավեք ձեր հաստատությունները։ Պահպանեք մարդասպանների և բռնաբարողների անունները։ Նրանք թանկ կվճարեն դրա համար», – գրել է նա Truth Social-ում և հավելել․

«Ես չեղարկել եմ իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին է։ Կրկին մեծացրեք Իրանը»։

Կիսվել սոց․ ցանցերում