Թրшմփը հшյհոյել և միջնամատ է ցույց տվել իրեն խիստ քննադատող քաղաքացուն

Միչիգանի Ֆորդի գործարան այցելության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպտորեն արձագանքել է իրեն քննադատող մի քաղաքացու, որը մեղադրել է նրան «պեդոֆիլներին պաշտպանելու» համար։

Այս մասին հաղորդել է TMZ-ը, որը հրապարակել է տեղի ունեցածի տեսանյութը։

Քաղաքացին Թրամփի հետևից գոռացել է «պեդոֆիլների պաշտպան», որից հետո ամերիկացի առաջնորդը մի քանի անգամ հայհոյել է նրան և միջնամատ ցույց տվել։

Կիսվել սոց․ ցանցերում