Բայց ո՞վ է պատասխան տալու հարկային տեռпրի համար «Թրամփի ուղին»՝ որպես հնարավորություն

Բայց ո՞վ է պատասխան տալու հարկային տեռորի համար
«Թրամփի ուղին»՝ որպես հնարավորություն
Այո՛, Թրամփի ուղին ողջունելի է՝ և դա աներգբա է։
Բայց հենց այստեղ է ծագում մի շատ կարևոր և ցավոտ հարց։
Եթե այսօր «Թրամփի ուղի» նախագիծը հնարավորություն է
անցում կատարելու տուգանքային պետությունից՝
զարգացման պետության,
ապա այդ անցումը պետք է լինի ոչ միայն թղթի վրա,
այլ իրական քաղաքական որոշումների մեջ։
Հակառակ դեպքում մենք կունենանք միայն մեկ բան․
մեծ նախագծեր վերևում
և խեղդվող տնտեսվարող ներքևում։
Վերջին օրերին հրապարակված տեղեկությունները «Թրամփի ուղի» նախագծի շուրջ ցույց են տալիս մի կարևոր իրողություն․
Հայաստանը կարող է դառնալ խոշոր միջազգային ենթակառուցվածքային ծրագրի մասնակից՝
ստանալով ահռելի հարկային մուտքեր,
ունենալով պետական մասնաբաժին,
և ներգրավվելով երկարաժամկետ տնտեսական հոսքերի մեջ։
Որպես քաղաքացի և որպես տնտեսությամբ մտահոգ մարդ՝
ես անկեղծորեն ուրախ եմ,
որ խոսքը ոչ թե հերթական վարկի կամ նվիրատվության մասին է,
այլ զարգացման ուղղված ծրագրի,
որտեղ պետությունն ունի շահ, մասնակցություն և ապագա։
Այո՛, սա ողջունելի է։
Բայց հենց այստեղ է ծագում մի շատ կարևոր և ցավոտ հարց։
Եթե պետությունն ունի մեծ եկամուտ, ինչո՞ւ է ճնշում փոքրին
Եթե «Թրամփի ուղի» նախագիծը իրականում ապահովելու է
բազմամիլիարդանոց շրջանառություն,
կայուն հարկային մուտքեր
և երկարաժամկետ ֆինանսական անվտանգություն պետության համար,
ապա ինչո՞ւ է այսօր պետությունը շարունակում
բյուջեն փակել մանր ու միջին բիզնեսի ուսերի վրա։
Ինչո՞ւ է ՊԵԿ-ը գործում ոչ թե որպես գործընկեր,
այլ որպես տուգանքային մեքենա։
Այսօր հարկահավաքությունը Հայաստանում շատ հաճախ այլևս չի հիշեցնում
օրինական վերահսկողություն։
Այն ավելի շատ նման է քվոտայական ճնշման․
տուգանք՝ կատարողականի համար,
ստուգում՝ թվերը փակելու համար,
վախ՝ որպես գործիք։
Տուգանքային պետությո՞ւն, թե զարգացման պետություն
Եթե պետությունը վաղը ունենալու է խոշոր նախագծերից եկող եկամուտ,
ապա արդյո՞ք չի եկել պահը հարցնելու․
👉 գուցե վերջ դրվի «տուգանքային պետության» մոդելին,
👉 գուցե բյուջեն այլևս չկառուցվի տուգանքների հաշվին,
👉 գուցե բիզնեսը վերջապես դիտարկվի որպես գործընկեր, ոչ թե թիրախ։
Չի կարող լինել այնպես, որ
մեծ ծրագրերը բերում են փող,
իսկ փոքր տնտեսվարողը շարունակում է ապրել մշտական վախի մեջ՝
«երբ է հերթական ստուգումը գալու»։
Հարկային տեռորը չի կարող լինել զարգացման հիմք
Պետություն, որը զարգանում է
իր քաղաքացիներին ճնշելով,
չի կարող երկար ապրել։
Եթե այսօր «Թրամփի ուղի» նախագիծը հնարավորություն է
անցում կատարելու տուգանքային պետությունից՝
զարգացման պետության,
ապա այդ անցումը պետք է լինի ոչ միայն թղթի վրա,
այլ իրական քաղաքական որոշումների մեջ։
Հակառակ դեպքում մենք կունենանք միայն մեկ բան․
մեծ նախագծեր վերևում
և խեղդվող տնտեսվարող ներքևում։
«Թրամփի ուղի» նախագիծը կարող է դառնալ
Հայաստանի զարգացման իրական ուղի։
Բայց միայն այն դեպքում,
եթե դրա եկամուտները
չփոխարինեն մեկ տեռորը մյուսով։
Պետությունը պետք է ընտրի՝
լինել հարկահավաք մեքենա,
թե լինել զարգացման գործընկեր։
Վանիկ Նիկոյան
Ժողովրդի Ձայնը Լսելի Է
Կիսվել սոց․ ցանցերում