Թրամփին փոխանցվել է Իրանում 50 ռшզմական թիրшխների ցանկը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Միասին՝ ընդդեմ միջուկային Իրանի» կազմակերպությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին է տրամադրել Իրանում 50 ռազմական թիրախների ցանկն ու դրանց տեղակայման վայրերը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ փաստաթղթում նշված են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կետերի հստակ կոորդինատները։

Թիրախների ցանկում են նաև 23 ռազմաբազաներ, որոնք տեղակայված են Թեհրանի վարչական շրջաններում։

Կիսվել սոց․ ցանցերում