Երևանում ձյան տեղումների հետևանքով տուժել է 117 մարդ

Երևանում ձյան տեղումների հետևանքով գրանցված վնասվածքների վերաբերյալ Երևանի Ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանը տվյալներ է տրամադրել:

Նշվում է, որ 2025թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2026թ. հունվարի 8-ը վնասվածքների պատճառով Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ դիմած անձանց ընդհանուր քանակը 117 է։

Տուժած անձանց տարիքային խմբերը՝

 

0-18 տարեկան — 7,

 

19-40 տարեկան — 27,

 

41-60 տարեկան — 20,

 

60 տարեկանից բարձր — 63:

Կիսվել սոց․ ցանցերում