Հինգ օր ա կրակ է Ստեփшնшկերտոпւմ, փաստաթղթեր են վառում ու վառում. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Ղարաբաղը հանձնեցին հանուն փողի, իրենց հարստությունը պահելու համար:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:

Հաղորդավարի ճշտող հարցին՝ ինչ կտա թոզերը հանձնելու համար Ղարաբաղը հանձնելը, հարցին, Բաբայանն ասաց՝ պրծան ամեն ինչից:

«Սաղ թղթերը վառին: Ուղիղ 1 մլրդ միայն հիմնադրամով էին փող բաժանել, մի րոպեում վառեցին, վերջացրեցին: Ավարտվեց: Ոչ  մեկը որ կարող է ստուգել, ոչ մտնի էդ տարածք: Վառին արխիվը:

Ստեփանակերտում, ամբողջ ղարաբաղցիք գիտեն, 5 օր ա կրակա է: Փաստաթղթեր են վառում ու վառում: Սաղ արխիվը վառին, բանակի փաստաթղթերը վառեցին, և այլն: Դրա համար պետք է քննություն տարվի»,- հայտարարեց Սամվել Բաբայանը:

Կիսվել սոց․ ցանցերում