Թրամփի՝ Գшզայի խшղաղության խորհրդին անդամակցությունը, կարժենա 1 միլիարդ դոլար. Bloomberg

Թրամփի Գազայի խաղաղության խորհրդին անդամակցությունը կարժենա առնվազն 1 միլիարդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով կազմակերպության նախագծի կանոնադրությանը։

Փաստաթղթի համաձայն՝ Թրամփը կդառնա Խորհրդի առաջին նախագահը և կորոշի, թե ով կընդունվի կազմակերպության մեջ։ Յուրաքանչյուր երկիր կունենա մեկ ձայն, և Խորհրդի որոշումները կկայացվեն մեծամասնության քվեարկությամբ, սակայն բոլոր որոշումները ենթակա են նախագահի հաստատմանը։

Նախագծում նշվում է, որ անդամ երկիրը նշանակվում է ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով, սակայն այս կանոնը չի տարածվի այն երկրների վրա, որոնք առաջին տարվա ընթացքում Խորհրդին նվիրաբերում են առնվազն 1 միլիարդ դոլար կանխիկ։

Կիսվել սոց․ ցանցերում