Դпնալդ Թրшմփը Դանիային մեղադրել է Գրենլանդիայում անգործության մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում կոշտ քննադատության է ենթարկել Դանիային՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն արդեն 20 տարի հորդորում է երկրին վերացնել «ռուսական սպառնալիքը» Գրենլանդիայից:

«Ցավոք, Դանիան ոչինչ չկարողացավ անել դրա դեմ։ Հիմա ժամանակը եկել է, և դա կարվի՛»,— նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Այս հայտարարությունը հնչում է Գրենլանդիան ձեռք բերելու ԱՄՆ նորացված հավակնությունների և եվրոպական մի շարք երկրների դեմ սահմանված նոր մաքսատուրքերի ֆոնին, ինչը հարուցել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների դժգոհությունը: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի իշխանությունները բազմիցս մերժել են տարածքի վաճառքի կամ զիջման ցանկացած առաջարկ՝ շեշտելով, որ կղզին պատկանում է իր ժողովրդին:

Կիսվել սոց․ ցանցերում