«Ռուսական կողմը գրել է, էդ տեքստով տվել, որ Հայաստանին նորից ներքաշի խաղի մեջ, թե ՀՀ-ն չի կատարել իր պարտավորությունը, դրա համար Ադրբեջшնը հшրվшծներ է հասցնում»․ Սամվել Բաբայանը՝ կшպիտпւլյшցիпն հայտարության մասին

Հանրային ՀԸ-ում այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում Արցախի ՊԲ նախկին ղեկավար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն անդրադարձավ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից հետո Արցախի ղեկավարության Եվլախում հանդիպմանն ու ռուսական միջնորդությամբ կապիտուլյացիոն համաձայնությանը։

«Հարձակումից հետո իրենք հայտարարություն են տարածել, որ Հայաստանն իր բանակը պետք է հանի Ղարաբաղից։ Հայաստանն էնտեղ բանակ չունի, էդ տեքստը ո՞վ ա գրել, ես գիտեմ՝ ով ա գրել։ Ռուսական կողմը գրել է, էդ տեքստով տվել, որ Հայաստանին նորից ներքաշի խաղի մեջ, թե Հայաստանը չի կատարել իր պարտավորությունը, դրա համար Ադրբեջանը հարվածներ է հասցնում»։

Արցախի ներկայից ղեկավարությունն ու նախկին նախագահներն էլ, ըստ Բաբայանի, գնացել են դրան, և Արցախի ամբողջ բանակի արսենալը՝ 100 հատ տանկ, 160-170 հաուբեց, գրադները, ՏՈՐ-երը, մի ամբողջ բանակի զենք հանձնել են Ադրբեջանին։ «Ժողովուրդ, դա հանցագործություն չի, ի՞նչ ա։ Ինձ էլ ասում են՝ դու մնա մեր հետ, որ հանցագործության անդամ դառնաս։ Դու ինչի ես դուրս գալիս, դու մեր կողքը կանգնի, որ հանցագործության պատասխանատվության մի մասն էլ դու կրես։ Էս հանցագործները հենց Հայաստանի տարածք մտնեն, պետք ա քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Սա համարեք հաղորդում հանցագործության մասին»,-շեշտեց Բաբայանը։

«22 դեպուտատները, մեկ էլ այ էն չորս հոգին՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, այս խումբը ամբողջովին պետք է դատարանի առաջ կանգնեն»,- ասաց Սամվել Բաբայանը։

Կիսվել սոց․ ցանցերում