Օտարերկրյա անձնագրերը գրպաններում եկել են Հայաստան փրկեն, իրականում Հայաստանն է պետք փրկել էս տեսակից․ Չախոյան

Պարզվում է Սամվել Կարապետյանի նորաստեղծ կուսակցության հիմնադիր Ալեքսան Ալեքսանյանը ևս ՌԴ քաղաքացի է։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Օտարերկրյա անձնագրերը գրպաններում եկել են Հայաստան փրկեն, իսկ իրականում Հայաստանն է պետք փրկել էս տեսակից:

Բարի գալուստ քաղաքականություն ձևիստներ»,- գրել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում