Այդ մարդիկ սեփական ժողովրդին օգտագործել են 20-ից ավելի տարի՝ իրենց շահերի և հարստանալու համար․Հայաստանի իշխանությունները պարտավոր են այստեղ ով ինչ ունի առգրավել և տալ այդ ժողովրդին․ Սամվել Բաբայան

«Երբ ես ասում էի, որ պետք է ուղիղ բանակցություններ վարել  Ադրբեջանի հետ, Հայաստանում քաղաքական ուժերն ինձ ասեցին, որ ես դավաճան, եմ, հիմա ուզում եմ՝ այդ ուժերը, որոնք շնորհավորել էին, օֆիցիալ ասեն, իրենք դավաճա՞ն են, որ երկիրը տարան հանձնման, թե՞ ոչ», -այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը։

Նա նշեց, որ այդ մարդիկ դեմ էին Աղդամով առևտրին, բայց իրենց օրոք երկիրը հանձնեցին, բա էլ ինչից են խոսում։

«Խնդիրն այն է, որ դավաճանն իրենք են, իրենք արել եմ մի բան, որ արդեն համոզված Ադրբեջանի հետ պայմանավորված էր։ Մի անգամ ես պառլամենտում նիստի ժամանակ մինչև այդ ընտրությունները ելույթ եմ ունեցել, ասել եմ, որ Ադրբեջանի հետ մենք բանակցություններ ունենք փաստաթուղթ եմ ուղարկել սպասում ենք պատասխանին և այլն։ Հետո երկու օր հետո իրենք տարածում են ժողովրդի մեջ ասում են՝ դե գիտեք Բաբայանը, որ ասում է, էդքան էլ էդ ձև չի, դա չի լինի, դա սուտ է, իրենք, էդ դեսանտնիկները, էդ կապիկները, որ մի այլ պետության շպիոն են աշխատում։ Ես այսօր չեմ ասում, բաց ասել եմ և այն ժամանակ։ Էդ մարդիկ գործակալներ են։ Էդ մարդուն ասում ես գործակալ, ինքը չի ասում՝ ես գործակալ չեմ»,- ասաց Սամվել Բաբայանը։

Նա նշեց, որ այդ մարդիկ սեփական ժողովրդին օգտագործել են 20-ից ավելի տարի իրենց շահերի համար, հարստանալու համար։

Սամվել Բաբայանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են այստեղ ով ինչ  ունի առգրավել և տալ այդ ժողովրդին։

Կիսվել սոց․ ցանցերում