Երեկ Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխվել են միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված անձանց մարմինները, պայթյունի հետևանքով զոհերի մարմիններն ու աճյունները նախատեսվում է տեղափոխել առաջիկա օրերին։
Այս մասին հայտնում է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ այսօր ՀՀ է տեղափոխվել զոհվածների 125 աճյուն, հաջորդիվ կսկսվի նույնականացման գործընթացը:
