ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակի շուրջ։
«Ամերիկյան կողմին տեղեկացվել է, որ ներկայումս ընթանում է հայկական ապօրինի զինված ուժերի զինաթափման և Ադրբեջանի տարածքից դուրս բերելու գործընթացը։ Ընդգծվել է, որ վերջին հինգ օրվա ընթացքում առգրավվել են հարյուրավոր միավոր ռազմական տեխնիկա, զենք ու զինամթերք, ինչպես նաև ռազմական տեխնիկա։
Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ռազմական ներկայացուցիչները և ՄԱԿ-ի մշտական համակարգող գրասենյակի ներկայացուցիչը ստուգել են հավաքված սպառազինությունն ու զինտեխնիկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
