Հայտնի է՝ երբ տեղի կունենա Ռпւսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրшինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում:

Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին:

Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյաներն Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները անվանել են արդյունավետ։

«Եվ՛ Պուտինը, և՛ Զելենսկին համաձայնել են եռակողմ բանակցությունների, ինչը ցույց է տալիս, որ նրանք հավատում են, որ կարելի է առաջընթացի հասնել», — հավելել է ամերիկացի պաշտոնյան։

Կիսվել սոց․ ցանցերում