Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հունվարի 29-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար՝ միայն անվաշղթաների կիրառմամբ։

Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվել սոց․ ցանցերում