Կազմակերպվում է Արցшխի գիշերօթիկ հաստատության երեխաների և տուն-ինտերնատի տարեցների Հայաստանում տեղավորման գործընթացը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կազմակերպվում է «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» երեխաների և «Ստեփանակերտի տուն-ինտերնատի» տարեցների՝ ՀՀ խնամքի հաստատություններում տեղավորման գործընթացը։

«Այն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԼՂ գործընկերների համագործակցությամբ։ Այլ մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում