Դիտում ՝ 25 896
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել է 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և նախանշել 2026 թվականի առաջնահերթությունները։
Նախարարն անդրադարձել է՝

Թվայնացման գործընթացներին, մասնավորապես Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգին։

Թվայնացման արդյունքում էլեկտրոնային եղանակով ստացված գրանցումներին` ամուսնության 173, ծննդի 66:

Հաշտարարության ինստիտուտի զարգացմանը:

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի նախագծին։

Դատավարության ժամկետների կարգավորման ուղղություններին, որոնք նախատեսում են գործերի քննության ողջամիտ ժամկետներ։

Սնանկության
նոր օրենսգրքին, որը հնարավորություն կտա բարելավել և զարգացնել ոլորտը։

ԿԿՀ-ի կողմից տրամադրվող բարեվարքության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հրապարակայնությանը:

Պարտապան ֆիզիկական անձին պատկանող միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի փոփոխմանը՝ 4 900 000 դրամի փոխարեն 7 800 000 դրամ։
2026 թվականի առաջնահերթությունների շարքում նախարարը նշել է՝

Նոր Սահմանադրության տեքստի վերջնականացումը

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատման
ինստիտուտի կատարելագործումը

Սնանկության էլեկտրոնային համակարգի թվայնացումը

Դատարանների բեռնաթափումը: