SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության ծառայողները միանգամից իրականացրել են 2 օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օերացիաներից մեկը ղեկավարել է քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը, որը կրել է «Զիտա-Գիտա չես դառնա» անունը, իսկ մյուսը ղեկավարել է քրեական հետախուզության բաժանմունքի հետախուզության գծով պետի տեղակալ Արթուր Խաչիկյանը, որի ղեկավարած օպերացինա կրել է «Բռնել փախուստի պահին» անունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե հնարավոր է որտեղ է գտնվում այդ տարվա մայիսի 23-ից ՀՀ քրեական օերնսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ կետերով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 12-րդ կետերով հետախուզվող Տիգրան Բարսեղյանը։
Տեղում նրան հայտնաբերելու համար Ա. Խաչիկյանի գլխավորությամբ օպերատւվ խումբը մեկնում է Արագածոտնի մարզ։ Տեղում օպերատիվ և գրագետ աշխատանքի արդյունքում առանձնապես ծանր հացագործյան համար հետախուզվող Տ․ Բարսեղյանը փորձում է դիմել փախուստի, սակայն դա նրան չի հաջողվում։
Ա․ Խաչիկյանին ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներին հաջողվում է մոտ 1 կմ հետապնդել նրան, ապա վնասազերծել, որից հետո նրան տեղափոխում են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջան քննչական բաժին, որտեղից էլ տեղափոխում են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիր քրեակատարողական հիմնարկ։
Այսքանով գործը չի ավարտվում, Տ․ Բարսեղյանին բռնելուց հետո Մաշտոցի ոստիկանները նոր օպերատիվ տեղեկություններ են ստանում, թե որտեղ է գտնվում հետախուզման մեջ գտնվող Իվան Վ.-ն, ով մայիսի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 155 հոդ. 2-րդ մասի 7-րդ , 8-րդ, 12-րդ կետերի և ՀՀ քր. օր. 44-155 հոդ. 2-րդ մասի 7-րդ, 8-րդ , 12-րդ կետերի հատկանիշներով ու բացատրական աշխատանքի արդյունքում Իվան Վ․-ն ինքնակամ ներկայանում է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Այնտեղից նրան նույնպես տեղափոխում են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։
Արդյունքում, Ա․ Խաչիկյանի գլխավորությամբ իրականացված օպերացիան իր արդյունքն է տալիս։
Այդ օրը սակայն քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գ․ Պողոսյանի գլխավորությամբ իրականացված մեկ այլ աղմկահարույց հանցագործության դեպքով կատարված «Զիտա-Գիտա» չես դառնա օպերացիան արդյունք չի տալիս։ Հնդիկ հետախուզվողը չի հայտնաբերվում։ Գ․ Պողոսյանի գլխավորությամբ հնդիկի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 15-ին, կրակոցներ և դանակահարություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ից 22:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը: Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Կարեն Բունիաթյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արկադի Սահակյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանը:Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատապես կարևոր գործերով ավագ քննիչներ Նարեկ Երանոսյանի ու Վահե Խանզադյանի գլխավորությամբ:Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, և տեղում աշխատում է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչության ավագ փորձաքրեագետ Սերգեյ Բադալյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատր Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել են մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ եղել են դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:Դեպքի փաստով՝ Է. Բալոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիրավորների ինքնությունը ճշտելու ուղղությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ է ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2023/09/27/1247159
