Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով մեքենաների համար փակ է

«Ճանապարհային դեպարտամենտ»-ից հայտնում են, որ փետրվարի 5-ին՝ ժամը 14:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան ավտոճանապարհով։

Կիսվել սոց․ ցանցերում