Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ցերեկը և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, փետրվարի 7-10-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։
Երևանում փետրվարի 5-ի ցերեկը և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
