Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու

Փետրվարի 9-ին՝ ժամը 10:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Կիսվել սոց․ ցանցերում