Մեքենան վթարի հետևանքով բшխվել է ծառին․ կան վիրшվորներ

Ըստ Shamshyan.com-ի՝ փետրվարի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:30-ի սահմաններում Հասրաթյան-Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Էդգար Ա.-ի վարած «Range Rover» մակնիշի և 48-ամյա Արթուր Պ.-ի վարած «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բախման հետևանքով «Range Rover»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի համար տեղադրված պաշտպանիչ երկաթե պարիսպը, ապա բախվել ծառին։

2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Կիսվել սոց․ ցանցերում