Ռուբեն Վարդանյանի գործով պահանջվել է ցմшհ ազատազրկում

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական քննությունը հասել է եզրափակիչ փուլ: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դատարանը, լսելով կողմերի դիրքորոշումները և ուսումնասիրելով գործի նյութերը, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու համար։

Նշենք, որ շարունակվում է Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ դատական գործընթացը։ Դատական նիստի ընթացքում տուժողների իրավահաջորդները դիմել են դատարանին՝ պահանջելով մեղադրյալի նկատմամբ կիրառել առավել խիստ պատժամիջոցը՝ ցմահ ազատազրկում։

Նրանց ներկայացրած դիրքորոշման համաձայն՝ գործի շրջանակում քննվող հանգամանքները և առաջադրված մեղադրանքների ծանրությունը, ըստ իրենց, բավարար հիմք են նման պատժի նշանակման համար։ Դիմումը ներկայացվել է ընթացակարգային կարգով՝ դատավարության ընթացքում։

Դատարանը լսել է կողմերի դիրքորոշումները, այդ թվում՝ տուժողների իրավահաջորդների պահանջները, սակայն այս փուլում որևէ վերջնական որոշում չի կայացվել։ Գործի քննությունը շարունակվում է օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակում։

Կիսվել սոց․ ցանցերում