Ռոսկոմնադզորը կշարունակի հետևողական սահմանափակումներ կիրառել Telegram մեսենջերի նկատմամբ՝ «Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխանությունն ապահովելու և քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու» համար, գրում է Meduza-ն։ Ռոսկոմնադզորը հայտարարել է, որ «մի շարք մեսենջերներ», այդ թվում՝ Telegram-ը, չեն վերացնում Ռուսաստանի օրենսդրության խախտումները։ «Ռուսաստանի օրենսդրությունը չի կիրառվում, անձնական տվյալները պաշտպանված չեն, չկան արդյունավետ միջոցներ՝ խարդախության և մեսենջերի քրեական ու ահաբեկչական նպատակներով օգտագործման դեմ պայքարելու համար: Հետևաբար, լիազոր մարմինների որոշմամբ, Ռոսկոմնադզորը կշարունակի կիրառել հետևողական սահմանափակումներ՝ Ռուսաստանի օրենսդրության պահպանումն ապահովելու և քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Ռոսկոմնադզորը հավելել է, որ Ռուսաստանի կառավարության դիրքորոշումը երկրում սոցիալական ցանցերի և ծառայությունների գործունեության վերաբերյալ մնում է անփոփոխ. նրանք պետք է հարգեն երկիրը և նրա քաղաքացիներին, նաև պահպանեն օրենքը։ «Այս կանոնները բաց և հավասար են բոլորի համար՝ սերվերների տեղակայում Ռուսաստանի տարածքում, անձնական տվյալների պաշտպանության ապահովում, քաղաքացիների պաշտպանություն խարդախությունից և ծայրահեղականության և ահաբեկչության կանխարգելման համար պայմանների ստեղծում»,- հայտարարել է Ռոսկոմնադզորը։ Ռուսաստանում օգտատերերը Telegram մեսենջեր մուտքի խնդիրների մասին սկսել էին հայտնել փետրվարի 9-ի առավոտյան։ Ավելի ուշ, ՌԲԿ-ն, հղում անելով ոլորտի աղբյուրներին և համապատասխան գերատեսչություններին, հայտնել էր, որ Ռոսկոմնադզորը խստացրել է մեսենջերի աշխատանքի դանդաղեցումը։ 2025 թվականի օգոստոսից ի վեր Ռոսկո
Ռոսկոմնադզորը հայտարարել է Telegram-ի նկատմամբ «սահմանափակումները շարունակելու» մասին
