Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան

Ինչպես հայտնի է, Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այս հայտարարությանն ու գրել․

«Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր:

Հանգիստ կացեք, Սահմանադրության տերը ժողովուրդն է, և դա անբեկանելի է»:

Նշենք, որ տնային կալանքի տակ գտնվող Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացի է։

Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025-ի հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել է տնային կալանքով, 4 մլրդ դրամ գրավով և այլ սահմանափակումներով:

Կիսվել սոց․ ցանցերում