Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ փետրվարի 18–ին, Երևանի Աջափնյակ թաղամասում հնչած կրակոցներից։
«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում պատմեց, որ իրենց մոտ են տեղափոխվել 7 մարդ, 7-ից 5-ը՝ շտապօգնության մեքենայով, 2-ին տարել են այլ մեքենաներով:
«Բոլորը հիվանդանոց են մոտեցել նախնական գնահատականով հրազենային վանսվածքներով՝ տարբեր ծանրության աստիճանի, հիմնականում վնասված կրծքավանադակի և որովայնի շրջանում՝ թափանցող վերքեր, թոքեր, որովայնի խոռոչի օրգաններ: 7-ից 2-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որից մեկը վիրասրահում մահացավ, մյուս 6-ին ցույց ենք տալիս տարբեր բնույթի օգնություն, 3-ն այս պահին վիրահատվում են»,- ասաց Կյուրղինյանը:
Ըստ վերջինիս՝ վիրավորների տարիքը տատանվում է 30-35 տարեկանի շրջանում, միգուցե 40, բայց ոչ ավելի մեծ:
