Վատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խшղաղության խորհուրդ» նախաձեռնությանը

Վատիկանը հայտարարել է, որ չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը։

«Սուրբ Աթոռը չի մասնակցի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին դրա յուրահատուկ բնույթի պատճառով, որը հստակորեն տարբերվում է այլ պետությունների աշխատանքներից: Խնդիրներից մեկն այն է, որ միջազգային մակարդակով նման ճգնաժամային իրավիճակներով պետք է զբաղվի ՄԱԿ-ը: Սա այն կետերից մեկն է, որը մենք պնդում ենք»,- բացատրել է կարդինալը։

Խաղաղության խորհրդի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 19-ին Վաշինգտոնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։

Կիսվել սոց․ ցանցերում