Պենտագոնի տարբերակներից մեկը ներառում է Խшմենեիի և նրա որդու վերшցումը

Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել Իրանին «խորհրդանշական» ուրանի հարստացման թույլտվություն տալու առաջարկը, քանի դեռ դա չի ստեղծում ռումբ ստեղծելու հնարավորություն, Axios-ին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

«Եթե իրանցիները ցանկանում են կանխել հարձակումը, նրանք պետք է առաջարկ անեն, որը մենք չենք կարող մերժել։ Իրանցիները շարունակում են բաց թողնել հնարավորությունները։ Եթե նրանք խաղեր խաղան, համբերությունը կսպառվի», — հրատարակությանը ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

«Նախագահը դեռևս որոշում չի կայացրել հարված հասցնելու վերաբերյալ։ Ես դա գիտեմ, քանի որ մենք դեռ չենք հարվածել։ Նա կարող է երբեք դա չանել», — Axios-ին ասել է աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ Պենտագոնը Թրամփին ներկայացրել է բազմաթիվ տարբերակներ։ «Նրանք ունեն տարբերակներ յուրաքանչյուր սցենարի համար»։ «Մի սցենար էլ ենթադրում է այաթոլլահի, նրա որդու և մոլլաների վերացումը», — ասաց նա՝ նկատի ունենալով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որի որդին համարվում է հավանական իրավահաջորդ: «Ոչ ոք չգիտի, թե ինչ կընտրի նախագահը: Ես չեմ կարծում, որ նա ինքը գիտի», — հավելեց աղբյուրը։

Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ Խամենեիի և նրա որդու սպանության ծրագիրը Թրամփին առաջարկվել է մի քանի շաբաթ առաջ։

Կիսվել սոց․ ցանցերում