Հրդեհ՝ Քասախի գազալցակայանում

Փետրվարի 21-ին՝ ժամը 17։16-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով այրվում է գազալցակայանի սպասասրահը և կից սենյակ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին։

Կիսվել սոց․ ցանցերում