ԹԱԳԱՎՈՐԸ ԵՂԲՈՐ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԻ ԲՈԼՈՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ

Թագավորը եղբոր հետ կապված գործի բոլոր փաստաթղթերին հասանելիություն է տվել Մեծ Բրիտանիայի Չարլզ 3-րդ թագավորը ոստիկանությանը հասաելիություն է տվել բոլոր փաստաթղթերին, էլեկտրոնային նամակներին եւ կառավարական ֆայլերին, որոնք վերաբերվում են նրա եղբոր՝ Էնդրյու Մաունթբեթեն-Վինձորի, որպես երկրի առեւտրային հատուկ ներկայացուցչի գործունեությանը։Այս մասին հայտնում է The Observer պարբերականը։ «Մենք հայտարարել ենք, որ ամբողջապես եւ անկեղծորեն համագործակցելու ենք ոստիկանության հետ»,- պարբերականի հետ զրույցում ասել է թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։ Դեռեւս հայտնի չէ, սակայն, թե խուզարկություններ լինելու են Բուքինգհեմյան պալատում, թե ոչ, որտեղ բնակվել ու գրասենյակ է ունեցել նախկին արքայազնը։ Կան մտավախություններ, որ այս հետաքննությունը կարող է թագավորին սպասարկող անձնակազմի բարձրաստիճան մի շարք ներկայացուցիչների էլ դարձնել գործում ներգրավվյալ՝ տարբեր կարգավիճակներով։

 

Կիսվել սոց․ ցանցերում