Բրիտանացի քննիչները, որոնք ուսումնասիրում են նախկին արքայազն Էնդրյուի կապերը ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ, հայտնաբերել են, որ մի շարք կարևոր փաստաթղթեր ոչնչացվել են պահպանման ժամկետի ավարտից հետո։ Այս մասին տեղեկացնում է The Times-ը։
Խոսքը վերաբերում է շուրջ քսան տարվա վաղեմություն ունեցող թռիչքների տվյալներին, որոնք կարող էին առնչվել Էփշտեյնի և նրա շրջապատի այցերին Մեծ Բրիտանիա։ Քննիչների վարկածով՝ Էնդրյուն, որը թագավոր Չարլզ III-ի եղբայրն է, հնարավոր է հանդիպումների է մեկնել նաև ռազմական օդանավերով։ Սակայն Թագավորական ռազմաօդային ուժերը ուղևորների ցուցակները պահպանում են ընդամենը երեք ամիս, որից հետո դրանք ոչնչացվում են։
Այս հանգամանքը զգալիորեն սահմանափակել է հետաքննության հնարավորությունները, քանի որ ենթադրյալ տեղաշարժերի մասին տեղեկությունները այլևս հասանելի չեն։ Արդյունքում՝ տվյալների բացակայության պատճառով գործի մի շարք հանգամանքներ հաստատել կամ հերքել գրեթե անհնար է դարձել։
Միևնույն ժամանակ, առևտրային ավիափոխադրողները նման տեղեկատվությունը պահպանում են մինչև յոթ տարի, ինչը կարող է լրացուցիչ աղբյուր հանդիսանալ քննության համար։ Փետրվարի 19-ին Էնդրյուն ձերբակալվել է Նորֆոլքի Սանդրինգհեմ կալվածքում։ 2025 թվականի հոկտեմբերին նա զրկվել է իր տիտղոսներից։
