Հետեւանքն այն եղավ, որ դարձյալ մի 5-6 հազար հայ կпտորվեց Սասունի լեռներում եւ Մпւշի դաշտում

Քանի    որ  «Հայ  Հեղափոխական  Դաշնակցություն »  կուսակցությունը   2020 թվականի    պատերազմից    հետո   էլ    հետեւություններ  չարեց  իր  անցյալից, սխալներից  ու  չապաշխարեց  հայ  ժողովրդի  առջեւ  (հենց  իր  գաղափարախոսությունն  ու  ծրագրերն  էին,  որ  մեր  ժողովրդին  մատնել են  պերմանենտ   պարտությունների  ու  կորուստների),  այլ շարունակեց   ոչ  միայն  Հայաստանում,  այլեւ  արտերկրում   ՀՀ  իշխանությունների  դեմ  բողոքի ակցիաներ   կազմակերպել,  արժե  հիշեցնել  Լեռնային  Ղարաբաղի  Շուշի քաղաքում    ծնված    պատմաբան  Լեոյի`  «Անցյալից »  գործում    ՀՅԴ-ի  մասին   բազմաթիվ    հիշատակումներից   մի   դրվագ:

«1903թ.    վերջերից    առանձին   կենդանություն   սկսվեց    թուրքական   ճակատի վրա:   Այս    անգամ   էլ  Դաշնակցությունը    (միշտ կրկնվող  հնչակյան  ձեռնարկությունների)    ապստամբեցրեց    Սասունը:   Նրա   խմբապետ  Անդրանիկը    բավական    ժամանակ  հաջողությամբ  դիմադրեց  թուրքական  զորքերին:   Այդ    ֆիդայական    պատերազմի    հետ     միաժամանակ  Դաշնակցությունը    կազմեց    մի    ազգային   պատվիրակություն,   որ,  Խրիմյան  կաթողիկոսի    ներկայացուցիչ  հանդիսանալով,    գնաց    շրջելու  Եվրոպայի  մայրաքաղաքները   եւ    դիվանագիտության    գթությունը    խնդրելու:  Պատվիրակությունն     Ամերիկա  էլ  անցավ,  ամեն  տեղ  Բեռլինի   դաշնագրի  61-րդ   հոդվածի   խոսքն  արավ:  Գործադրված  էր  ամեն  ինչ,    որ   իբրեւ   միջոց   կար   հայ   հեղափոխականի    ձեռքին:   Բայց   ոչինչ    չօգնեց:  Անդրանիկը  վերջիվերջո   ստիպված  թողեց  Սասունը  եւ  հեռացավ:   Հետեւանքն    այն   եղավ,  որ     դարձյալ    մի     5-6  հազար    հայ     կոտորվեց     Սասունի    լեռներում    եւ  Մուշի     դաշտում:   Իսկ  աղերսարկու  պատվիրակությունը  քաղաքավարությամբ  ճամփվեց   բոլոր  մայրաքաղաքներից,   չնայած  որ   «Pro  Armenia »-ի  եւ ուրիշ հայասիրական   շրջանակների    պրոպագանդան  այդ  ժամանակ  ավելի   եւս  գործուն  ու  եռանդուն   էր    դարձել »,-  գրել  է  Լեոն:

Կիսվել սոց․ ցանցերում