Ռուբիոն կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին զերծ մնալ Իրան մեկնելուց, իսկ այնտեղ գտնվող ամերիկացիներին՝ անհապաղ լքել Իսլամական Հանրապետությունը։

«Ոչ մի ամերիկացի որևէ պատճառով չպետք է մեկնի Իրան։ Մենք կրկին կոչ ենք անում Իրանում գտնվող ամերիկացիներին անհապաղ լքել երկիրը», – ասվում է պետքարտուղարի հայտարարության մեջ։

Ռուբիոն նաև կոչ է արել Թեհրանին ազատ արձակել Իրանում պահվող ամերիկացի քաղաքացիներին։

Կիսվել սոց․ ցանցերում