Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել է Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին. այս տեղեկությունը հաստատել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
«Իրանի մեծ ժողովուրդ, Իրանի գերագույն առաջնորդ իմամ Խամենեին զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ, Խամենեին սպանվել է փետրվարի 28-ի վաղ առավոտյան, իր գրասենյակում։
Իսլամական հանրապետության նախագահի գրասենյակը նախազգուշացրել է, որ գերագույն առաջնորդի մահն անպատասխան չի մնա։
Խամենեի մահվան կապակցությամբ Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ և ոչ աշխատանքային շաբաթ։
Ավելի վաղ Ալի Խամենեիի մահվան մասին հայտարարել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պաշտոնական Թեհրանը, սակայն, հերքում էր տեղեկությունները:
Իրանական Fars գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հաստատել էր գերագույն առաջնորդի դստեր, փեսայի, թոռնուհու և հարսի մահը։
