Իրանը հարձակում է գործել Իրաքի Էրբիլի միջազգային օդանավակայանում գտնվող ԱՄՆ ավիաբազայի վրա։ Հարձակումից հետո բազայում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հաղորդել է «Ալ Ջազիրան»։
ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին, այդ թվում՝ Իրաքի Էրբիլ քաղաքում։
Հիշեցնենք՝ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ են դարձել նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռը և հարսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ պատրաստվեն հարվածների նոր ալիքի: Իրանն իր հերթին խոստացել է «այրել» ԱՄՆ-ի և Իսրայելի սիրտը:
