Իրանում հաստատել են՝ սպшնվել է ԶՈՒ գլխավոր շտшբի պետը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլռահիմ Մուսևին սպանվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով։

Այս տեղեկատվությունը հաղորդել է IRNA-ն՝ նշելով, որ այն ստացել է պաշտոնական հաստատում:

Հիշեցնենք՝ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ են դարձել նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռը և հարսը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ պատրաստվեն հարվածների նոր ալիքի: Իրանն իր հերթին խոստացել է «այրել» ԱՄՆ-ի և Իսրայելի սիրտը:

Կիսվել սոց․ ցանցերում