Թեհրանը փոթորկվել է․ ի՞նչ է կատարվում հարևան Իրանում

Իրանի մայրաքաղաք Թեհրանում այս պահին զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում Գերագույն առաջնորդի սպանության մասին հաղորդագրություններից հետո։

Ըստ տեղական ԶԼՄ-ների, հանրապետությունում աճում են վրեժխնդրության կոչերը Ալի Խամենեիի սպանությունից հետո։ Տարբեր քաղաքներում լսվում են միջադեպին խիստ արձագանքելու պահանջներ։

Հասարակական տրամադրությունները շարունակում են լարված մնալ, և հայտարարություններն ու ելույթները գնալով ավելի են ընդգծում հակադարձ միջոցառումների անհրաժեշտությունը։

Բացի այդ, Ալի Խամենեիի մահից հետո Իրանի քաղաքների փողոցներում լաց ու կական է հնչում։

 

Կիսվել սոց․ ցանցերում