Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կшլшնքի տակ. փաստաբանների բողոքը մերժվել է

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի փաստաբանների վերաքննիչ բողոքները և որոշել վերջինիս թողնել կալանքի տակ:

Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Աշոտյանը կալանավորվել է մի քանի ամիս առաջ՝ հունիսի 16-ին, նա տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Աշոտյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է օգոստոսի 15-ին:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

Ի հավելում հրապարակած հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեն Աշոտյանի մասնակցությամբ ձայնագրություն էր հրապարակել:

Կիսվել սոց․ ցանցերում