Իրանական անօդшչու թռչող սшրքը հшրձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա

Իրանական անօդաչու թռչող սարքը հարվածել է Աբու Դաբիի էմիրության Ալ-Ռուվեյս արդյունաբերական քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին։

Փփրկարարները մարել են հարձակման հետևանքով բռնկված հրդեհը, հայտնում են էմիրության իշխանությունները։

«Ալ-Ռուվեյսի նավթավերամշակման գործարաններից մեկում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով բռնկված հրդեհը վերահսկողության տակ է վերցված։

Հրշեջ խմբերն աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ. զոհեր չկան», — ասվում է Աբու Դաբիի էմիրության մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում